Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 170 հազարը
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը աճել է 914-ով՝ գերազանցելով 170 հազարը, Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում բուժվել է գրեթե 138 հազար մարդ, մահացել է 4692 հիվանդ: