«Շուտ ուզում եմ իմանամ՝ ով է էս փոքրիկ մարդը, որ բոլորին խառնել է իրար»․ բալիկի սպասող Լիլուն՝ ամառային կերպարում
Երգչուհի Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, կրում է կարճաթեւ զգեստ, սպորտային կոշիկներ։ Նա արձակել է վարսերը, քնքոըշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից երգչուհին անդրադարձել է երեխայի սեռն իմանալու հարցին եւ գրել է․ «Մնաց մի քանի ժամ։ Էլ չեմ համբերում, շուտ ուզում եմ իմանամ՝ ով է էս փոքրիկ մարդը, որ բոլորին խառնել է իրար»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Նա վառ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե դիմացինս իր կյանքում ինչ ձեռքբերումներ ունի կամ ինչ գլխապտույտ հաջողությունների է հասել, եթե ինքը չունի հասարակ ու համեստ մոտեցման ձեւ մարդկանց հետ, էդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը։ Ասածս ինչ է՝ համեստ ու հասարակ լինելու մեջ վատ բան չկա, հակառակ՝ զզվելի է, երբ փորձում են իրենք իրենցից ինչ-որ հերոս ստանալ»։