Որդեգրված սևամորթ երեխաների մայր` Մադոննան, հենակներով մասնակցել է հանրահավաքի
Ամերիկացի երգչուհի Մադոննան Լոնդոնում մասնակցել է Black Lives Matter ակցիային։ Երթին նա ներկայացել է հենակներով, երգչուհուն ուղեկցել են թիկնապահները։
Արտիստուհին դիմակ չի կրել։ Հունվարին նա եւ նրա թիմը վիրուսային նոր վարակով հիվանդացել էին, սակայն չէին կասկածում այդ մասին․ սուր շնչառական վարակների ախտանշաններ էին ստացել։ Վերջերս Մադոննան հանձնել է թեստը, որը ցույց է տվել հակամարմինների առկայությունը։
Հիշեցնենք, որ երգչուհին դաստիարակում է չորս որդեգրած սեւամորթ երեխաների։