Աննա Սեդոկովան փարթամ բարեմասնություններով կրկին գայթակղել է երկրպագուներին
Երգչուհի Աննա Սեդոկովան չի հոգնում սոցցանցերում երկրպագուներին գայթակղելուց։ Այս անգամ Աննան ներկայացել է լոգարանից, որտեղ մերկացել է մինչեւ ներքնազգեստ. Նա կրում է մարմնագույն տոպ եւ թափանցիկ, ժանյակավոր վարտիք: Նման հանդերձանքի շնորհիվ երկրպագուները կարողացել են տեսնել արտիստուհու բարեմասնությունները՝ բոլոր մանրամասներով։
Ընդունելով տպավորիչ կերպարանք երգչուհին մատը կրքոտ կերպով հպել է շուրթերին։ Աննան փակել է աչքերը, ինչը լուսանկարին սեքսուալություն է հաղորդել։
Երկրպագուները հիացել են նման «վտանգավոր» կադրով։ Հետեւորդները Աննայի կազմավածքին ուղղված հաճոյախոսություններ են արել․ «Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Աննան նայում. բնական եւ քնքուշ։ Երբ կինը երջանիկ է եւ փայլում է սիրուց», «Շքեղ», «Պարզապես սեքս ռումբ», «Բավական է խենթացնես տղամարդկանց», «Պարզապես գեղեցկություն», - գրել են նրանք։