«Ալկոհոլիզմն «Иванушки int.» խմբի ողբերգությունն էր». Կիրիլ Անդրեևի կինը պատմել է կոլեկտիվի գլխավոր խնդրի մասին
«Иванушки International» երաժշտական խմբի անդամ Կիրիլ Անդրեևի կինը՝ Լոլիտան, պատմել է երգչի կյանքի դժվարին շրջանի մասին։ Նրա խոսքերով՝ կոլեկտիվում որոշակի պահին ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել։
Լոլիտան պատմում է, որ ամուսինը երբեք վեճեր չի սարքել, սակայն երբեմն ստիպված է եղել նրանից խլել շիշը։
«Դա մեր մեծ խնդիրն էր, դա խմբի և շատ ուրիշների ողբերգությունն էր։ Այդ մասին չխոսել չի կարելի, որովհետև շատերը մահանում են, և մենք ինչ-որ կերպ պայմանավորվել ենք, որ պատմելու ենք», — ասել է նա НТВ-ի եթերում։
Երաժիշտը տեղի ունեցածը խնդիր չի համարել, քանի որ «թփերի տակ թավալ չէր գալիս»։
Մի անգամ կինը Անդրեևի առջև ուլտիմատում է դրել. կամ դադարում է խմելը, կամ նա հեռանում է։ Արդյունքում տղամարդը որոշել է հրաժարվել ալկոհոլից։