Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով. Hraparak.am
Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով: Այս մասին հայտնում է Hraparak.am կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը: Մահացողը մոտ 80 տարեկան կին է եղել, որը վարակված է եղել կորոնավիրուսով, վիճակը ծանր է եղել, հարազատները շտապ օգնություն են կանչել, բժիշկները ժամանել են, համոզվել են, որ դրական դեպք է և արդեն խորացել, պետք է հոսպիտալացնել: Զանգել են համապատասխան կենտրոն, որ իմանան` որ հիվանդանոցում կա ազատ տեղ, որ հիվանդին տեղափոխեն, սակայն որևէ տեղ չեն գտել:
Փորձել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում տեղ գտնել, սակայն այնտեղ էլ չի ստացվել: Արդյունքում հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով հիվանդ կնոջը թողել են տանը, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց նա մահացել է:
Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Մահը գրանցելուց հետո խնդիր է առաջացել նաև դիակի տեղափոխման հետ, քանզի երկար ժամանակ չեն կարողացել կազմակերպել, որ գան հանգուցյալի դին տեղափոխել դիահերձարան: