Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք, ապաքինվել է ևս 294 մարդ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք, ապաքինվել է ևս 294 մարդ:
Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 13130 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 69171:
Փաստացի այս պահին բուժվում է 8844 անձ :
Վերջին տվյալներով ապաքինվել է 4014 անձ` վերձին մեկ օրում 294 անձ:
Ընդհանուր առմամբ, 200 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է: