Մահացել է «Ընկերներ» սերիալի դերասանուհի Մերի Փեթ Գլիսոնը
ԱՄՆ-ում 70 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկացի դերասանուհի Մերի Փեթ Գլիսոնը, հաղորդում է Variety-ն:
Դերասանուհու մենեջերի տեղեկություններով՝ մահվան պատճառ դարձել է քաղցկեղը։
Գլիսոնը նկարահանվել է ավելի քան 160 ֆիլմերում եւ սերիալներում, այդ թվում՝ հանդիսատեսի լայն շրջանակներին հայտնի «Ընկերներ», «Մենթալիստ», «Հուսահատ տնային տնտեսուհիներ», «Կրքի անատոմիա» եւ այլն: Իր կարիերան Մերի Փեթ Գլիսոնը սկսել է 1982 թվականին։