Իրանը կարողանում է իր մշակութային ժառանգությանը տեր կանգնել իսկ մե՞նք
Իրանում իսկական իրարացնում է սկսվել կապված այն փաստի հետ, որ պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջավիին Ադրբեջանում փորձում են «սեփականացնել»: պաշտոնական Թեհրանը նույնիսկ հարցը ներկայացրել է ՅՈՒՆԷՍԿՕ-ին` պահանջելով մշակութային այս ոտնձգությանը վերջը տալ, ինչպես նաև պարտավորենցել Բաքվին վանսների փոխհատուցում տալ և միջազգային ատյաններում կասեցնել նմանատիպ ոտնձգությունները:
Մինչդեռ ոչ պակաս մշակութային տեռոր իրականացվում է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Բանն այն է, որ Բրիտանական թանգարանը Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը իր «54 ցուցասրահում» ներկայացնում է «Հնագույն Թուրքիա» կեղծ անվանումով բաժնում, սակայն մեր պաշտոնական շրջանակներից որևէ արձագանք այս ուղղութայմբ դեռևս չի եղել, ու դեռ հայտնի էլ չէ, թե ՀՀ իշխանությունները դեպի Ռուսաստան թե Եվրոպա տվայտանքների յուղով տապակվելիս ժամանակ կունենան մշակույթի նման երկրորդական հարցերին անդրադառնալու, թե ոչ: