Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ում, Երևանում հունիսի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +17, վաղը ցերեկը՝ +30 +32:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +21 +26,
Կոտայքի լեռներ գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +21 +26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +28 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +21 +26,
Լոռիում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +21 +25,
Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +21 +26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +30 +32,
Արարատում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +31 +33,
Արմավիրում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +31 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +21 +26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +31 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +28 +33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +20 +25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +21 +25 (հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +28 +33):