Վորոնեժում ձերբակալվել է Երևանից թռչող օդանավ՝ 16 տոննա ապօրինի ծխախոտով բարձված
Վորոնեժի սահմանապահները կալանք են դրել Երևանից թռչող օդանավի վրա, որը բարձված է եղել 16 տոննա ապօրինի ծխախոտով, հայտնում է Վեստի Վորոնեժ կայքը:
Կայքը հաղորդում է, որ ծխախոտատուփերի պիտակներից կարելի է դատել, որ ամբողջը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում: Ակցիզային դրոշմակնիք, որն անհրաժեշտ է ծխախոտային արտադրության պարագայում, ծխախոտատուփերը չեն ունեցել.
Ի դեպ, ինչպես գրում է կայքը, սա նման ապօրինի արտահանման երկրորդ դեպքն է վերջին ամսում: Ապրիլի վերջին նույնանման ծխախոտների հսկայական արտադրանք առգրավվել էին Կրասնոդարի սահմանապահները:
Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտահանման պատմության շուրջ հսկայական աղմուկ էր բարձրացել:
Վեստի Վորոնեժի փոխանցմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը այս ապօրինի բիզնեսի կազմակերպան հեղինակ էր հայտարարել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս էլ, իր հերթին, սպառնացել էր ուժային կառույցների ներկայացուցիչների ուղարկել՝ պատասխանելու Մինասյանի մեղադրանքներին:
Կայքը գրում է, որ Մինասյանի խոսքով՝ վորոնեժյան միջադեպը բազմաթիվ դեպքերից մեկն է միայն: Ծխախոտի տեղափոխումը ՌԴ շարունակվում է ավելի քան 2 տարի: Վորոնեժում արտադրանքը գնահատել են 70 միլիոն Ռուբլի: