Գանձագողերը Վանում շարունակում են ավերել հայկական վանքը (Լուսանկար)
Վանի Գյուրփընարի շրջանում գտնվող հայկական Սուրբ կույսերի վանքը շարունակվում է գանձագողերի թիրախում մնալ։
Թուրքական TRT–ն պատասխանատուների ուշադրությանն է հրավիրել հայկական պատմական հոգեւոր համալիրի պահպանման հարցը եւ զրուցել թե տեղացիների հետ, թե Վանի Հարյուրամյա համալսարանի Արվեստի բաժնի դասախոս Մեհմետ Թոփի հետ։ Վերջինս նշել է, որ Օսմանյան շրջանում հայերի կողմից կառուցված վանական համալիրը շարունակում են քանդել գանձ որոնողները։