«Ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային մեկնաբանությունը
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հումորային տարբերակով հետեւորդների հետ կիսվել է, թե ինչպես պանդեմիայի ժամանակ հարսանիք կազմակերպել։ Կադրում դերասանը ծաղկեփնջով կանգնած է, իսկ մանեքենները նստած են գեղեցիկ շարքերով դասավորված աթոռներին։ Հրապարակմանը կից սիրված դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը կերպարանք էր ընդունել դիմակով ու ալկոգելով։ Հրապարակմանը կից նա հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ախտահանե՞լ, թե ախտահանվել, այս է խնդիրը… Կցանկանա՞ք արդյոք ապագայում ներկա գտնվել ներկայացումներին, որտեղ դերասանները բժշկական դիմակներով հանդես կգան»։