Կորոնավիրուսից մահացածներից 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն երկրում անցավ 12 հազարից. մեկ օրում՝ 547 դեպք. կա 7 մահ. 207 անձ ապաքինվել է: