Կյանքից հեռացել է ռուս դերասան Միխայիլ Կոկշենովը
83 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դերասան Միխայիլ Կոկշենովը, իր ֆեյսբուքյան էջին հայտնել է բանաստեղծուհի Լյուբով Վորոպաեւան:
Մահվան պատճառը չի նշվում: Երեք տարի առաջ դերասանն ինսուլտ էր տարել, ինչից հետո չէր հայտնվում հանրության առջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միխայիլ Կոկշենովը ծնվել է Մոսկվայում, նախ յուրացրել է ինժեների մասնագիտությունը, ապա ընդունվել Բ.Վ. Շուկշինի անվան թատրոնի դպրոց: Աշխատել է Վ. Մայակովսկու անվան թատրոնում, Մոսկվայի մինիատյուրաների թատրոնում, Կինոդերասանի թատրոն-ստուդիայում: Նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմում, որոնցից շատերում հանդես է եկել կատակերգական դերերում: Հայտնի է «Ժենյա, Ժենեչկա», «Կատյուշա», «Սպորտլոտո 82», «Ամենահմայիչն ու գրավիչը», «Սպիտակ ցողերը», «Շիրլի-միրլի» եւ շատ այլ ֆիմլերից: