Դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ, որ դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ․ Արսեն Թորոսյանը նամակ է հրապարակել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 9-ամյա Արփի Ադամյանի նամակը եւ գրառում արել:
«Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։
Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»,-նշել է նախարարը: