ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը նշել էր, ՀՀ Վարչապետը ելույթ ունեցավ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019թ պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին:
«Քանի որ այնպես ստացվեց, որ այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ նա լքելու է այս պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար»,- վերը նշված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-նշեց նա: