Թուրքիան նախատեսում է հունիսին վերականգնել չվերթները մոտ 40 երկրներ
Թուրքիան նախատեսում է հունիսին վերականգնել չվերթները մոտ 40 երկրներ եւ 15 երկրների հետ օդային փոխադրումների նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել, հայտարարել է տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն, հայտնում է Reuters-ը։
Թուրքիան կորոնավիրուսի բռնկումը զսպելու միջոցառումների շրջանակում փակել է իր սահմանները։ Ներքին չվերթները հունիսի 1-ից վերականգնվել են, քանի որ Անկարան վարակման մակարդակի զգալի նվազումից հետո թուլացրել է սահմանափակումները։
Կարաիսմայիլօղլուն ասել է, թե հունիսին թռիչքները կվերականգնվեն հինգ փուլով՝ հավելելով, որ Թուրքիան անվտանգ թռիչքները վերականգնելու շուրջ բանակցություններ է վարում 92 երկրների հետ։
Նրա խոսքերով՝ չվերթները Բահրեյն, Կատար եւ Հունաստան կվերականգնվեն հունիսի 10-ին։ Թռիչքները 17 ուղղություններով, այդ թվում՝ Գերմանիա, Ավստրիա, Խորվաթիա եւ Սինգապուր, կվերսկսվեն հունիսի 15-ին։ Եւս 16 երկրներ թռիչքները կսկսվեն հունիսի 20-ին, 22-ին եւ 25-ին, այդ թվում՝ Հարավային Կորեա, Կատար, Նիդեռլանդեր, Նորվեգիա եւ Բելգիա։
Երկրները, որոնց հետ Անկարան փոխադարձ չվերթների հարցում հասել է նախնական համաձայնության, 15-ն են, այդ թվում՝ Իտալիան, Սուդանը, ԱՄԷ-ն, Ալբանիան, Բելառուսը, Հորդանանը եւ Մարոկկոն։