Ի՞նչ երաշխիք ունեք, որ հայ կապիտալը կարող է շրջանցել օֆշորը. ԱԺ-ում քննարկվում է «Շահութահարկի մասին» օրենքը
Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց «Շահութահարկի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը օրենքի նախագիծը ներկայացնող Սուրեն Կարայանին հարց ուղղեց այն մասին, թե ինչով է գրավում մեր նախագիծը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց. «Ոչ ռեզիտությունը պայմանավորված է շահի, եկամտի կենտրոնից, մեծամասնությամբ այն պայմանավորված է ոչ քաղաքացիությունից: Ինչ երաշխիք ունեք, որ հայ կապիտալը կարող է շրջանցել օֆշորն ու ներգրավվել գործընթացի մեջ»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Կարայանին, թե արդյոք չի ցանկանում մանրամասնել թե ինչ նպատակ ունեն այդ պարտատոմսերը, դրանք ինչ ծավալի են լինելու:
Սուրեն Կարայանը պատասխանեց. «Դեռ քննարկումները չեն սկսվել, իսկ քանի դեռ տեղաբաշխում տեղի չի ունեցել, բնականաբար մենք նման տեղեկատվություն չենք կարող տրամադրել»: