«Եվս մեկ փոքրիկի եմ սպասում». «Фабрика звезд»-ի մասնակիցն ու նրա հայ ամուսինը երրորդ անգամ ծնողներ կդառնան
«Фабрика звезд 6» նախագծի մասնակից Վիկտորյա Կոլեսնիկովան ու նրա ամուսինը՝ Մեսրոպը, երրորդ անգամ ծնողներ կդառնան։
Նրանք մեծացնում են երկու դուստրերին՝ Լուիզային ու Կատալինային։ Այն մասին, որ նրանց ընտանիքում համալրում է սպասվում, «Фабрика звезд»-ի մասնակիցը հայտնել է իր ծննդյան օրը՝ լուսանկար հրապարակելով, որում արդեն իսկ նկատելի է կլորացած որովայնը։
«Շատ եմ սպասում»,- մեկնաբանել է նա՝ կատակելով, որ ինչ-որ մեկը չափից շատ է տոնական տորթ կերել։
Հիշեցնենք՝ «Фабрика звезд»-ի երկրպագուները Վիկտորյային հիշում են փխրուն, ռոմանտիկ աղջկա կերպարում։ Ցածր հասակի պատճառով՝ 157 սմ, շոուի կոլեգաները նրան քնքշանքով «Кнопка» էին անվանում։