Տագանյան կազմակերպված հանցախմբի առաջնորդներ Իգոր Ժիրնոկլեևին և Գրիգորի Ռաբինովիչին մեղադրանք է առաջադրվել
Տագանյան կազմակերպված հանցախմբի առաջնորդներ Իգոր Ժիրնոկլեևին և Գրիգորի Ռաբինովիչին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, նրանց է վերագրվում քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) և փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանության մեջ մասնակցությունը:
«Ժիրնոկլեևին և Ռաբինովիչին մեղադրանք է առաջադրվել վերջին խմբագրմամբ: Նրանց է վերագրվում Դեդ Հասանի և փաստաբան Վավիլինայի սպանության մեջ մասնակցությունը: Նրանք մեղքը չեն ընդունում»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ հանցավոր խմբի առաջնորդ Ժիրնոկլեեւին է վերագրվում 7 սպանություն, այդ թվում՝ փաստաբան Վավիլինայի, «Մոսկվա» ունիվերմագի իրավաբանական ծառայության տեղակալ Անդրեյ Բրուլյուկի, «Ռոսպիշչեպրոմ»-ի գործադիր տնօրեն Վալերի Ժուրավլոյվի, գործարար Օլեգ Պոկրովսկու, Ժիրնոկլեևի հանցախմբի երկու հանցակիցների և Ասլան Ուսոյանի սպանությունները:
Ժիրնոկլեևի փաստաբան Մարկ Կավերզինը ՏԱՍՍ-ին հաստատել է մեղադրանքների առաջադրումը, սակայն հրաժարվել է մեկնաբանել: