«Դա գռեհկություն է». Բրուխունովան կտրուկ պատասխանել է Պետրոսյանի ու իր երեխայի մասին հարցին
Տատյանա Բրուխունովան՝ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը, իրենց ընդհանուր երեխայի վերաբերյալ հարցից հետո բորբոքվել է։ Զույգի մտերիմ շրջապատը պնդում է, որ երեխան լույս աշխարհ է եկել մարտին։
Երբ լրատվամիջոցները սկսել են գրել այն մասին, որ փոխնակ մայրը Պետրոսյանին ու Բրուխունովային երեխա է պարգևել, զույգն այն չհաստատեց, բայց նաև չհերքեց։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հարցերով դիմել է կատակերգուի կնոջը։
«Երեխայի մասին հարցը գռեհկություն է։ Մասնավոր կյանքի մասին հարցերին չեմ պատասխանում»,- հայտնել է հումորիստի կինը։
Պետրոսյանը ևս այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս, միայն մի անգամ կատակել է, «թե ինչու է փոխնակ մայր հարկավոր»։