Օրվա թիվը. Քայլի Ջենները տարվա ընթացքում 130 մլն դոլար է ծախսել. ինչ նպատակով է օգտագործվել գումարը
Օրերս «Forbes»-ը Քայլի Ջեններին զրկել է միլիարդատիրոջ կարգավիճակից։ Պարբերականը վերագնահատել է 22-ամյա մոդելի ունեցվածքն ու պարզել. Kylie Cosmetics բյութի ապրանքանիշի սեփականատիրոջ միջոցները կազմում են միայն 900 մլն դոլար։
Եվ այս ծախսերի դեպքում դա հասկանալի է։ Ինսայդերները հայտնում են, որ նա տարվա ընթացքում 100 մլն դոլարից ավելի է ծախսել։
Պարզվել է, որ Ջեններն այդ գումարը ծախսել է հետեւյալ նպատակներով. նոր անշարժ գույքի գնում՝ կալիֆոռնիական կալվածք 36,5 մլն դոլարով, Հիդեն Հիլսում գտնվող բնակարանի կողքին հողատարածք 15 մլն դոլարով, ինչպես նաեւ Global Express Jet ինքնաթիռ, որի արժեքը տատանվում է 50-70 մլն դոլարի սահմաններում։ Այս մասին Page Six պորտալին հայտնել է անանուն աղբյուրը. «Նա վերջին տարվա ընթացքում ավելի քան 130 մլն դոլար է ծախսել։ Այս ծախսերն անհանգստացնում են նույնիսկ նրա քույրերին։ Այո՛, նա շատ գումար ունի, եւ ամեն դեպքում տարօրինակ է, թե ինչպես կարելի է այդքան հեշտ ծախսել այդ հսկայական ունեցվածքը»։
Ինսայդերը հաստատել է, որ Քայլին Մեդիսոն Փալմ Սփրինգսում հողատարածքի սեփականատար է դարձել, բացի այդ՝ երբեք չի խնայում ընկերներին ու հարազատներին թանկարժեք նվերների հարցում։