«Դու շահույթ ես ստացել դեգրադացիայի միջոցով». Ուսպենսկայայի դուստրը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ
Լյուբով Ուսպենսկայայի ու դստեր՝ Տատյանա Պլակսինայի պատերազմը շարունակվում է։ Այս անգամ Տատյանան կտրուկ արտահայտվել է չարակամների հասցեին, ինչպես նաեւ մեկնաբանել հարաբերությունները մոր հետ։
Սոցիալական ցանցերում չարակամները մշտապես քննադատում են նրան։ Նա որոշել է պատասխանել հեյթերներին ու հայտարարել, որ նրանք թաքնվում են կեղծ հաշիվներում հետեւում, քանի որ վախենում են ցույց տալ դեմքը։
«Եթե դուք այդքան ճիշտ եք, ինչո՞ւ է մեր հասարակությունը դեգրադացիայի ենթարկվում։ Ինչո՞ւ չեք սովորեցնում մարդկանց, այլ հետապնդում եք հիվանդ մարդուն։ Մարդիկ, ում մոտ ամեն ինչ իդեալական է, չեն մտնի ուրիշի կյանք։ Զոհերը հիմա խոսում են սադիստների հետ, եւ դա ժողովրդական ամենաարդար դատարանն է, որից բոլորդ վախենում եք»,- հայտարարել է Ուսպենսկայայի դուստրը։
նա դիմել է շոու-բիզնեսի աստղերին, որոնք, նրա կարծիքով, մոռացել են բարոյականության, ընտանեկան արժեքների մասին, գումար հետապնդելով՝ դեգրադացիայի ենթարկվել նրանց մակարդակի, ում համար երգում են։
«Դուք վաճառել եք ձեր ու ձեր երեխաների կյանքերը գումարի ու նրանց ծափահարությունների դիմաց։ Դուք գողացել եք ձեր երեխաների կյանքերը, այդ պատճառով մենք մահանում ենք։ Ավելի լավ է մահանանք, քան վաճառվեք, ինչպես դուք։ Դու հանցագործության մասնակից ես, մայրիկ։ Դու բարձունքներից մեկն ես։ Դու թագուհի ես, դու շահույթ ես ստացել դեգրադացիայի միոջոցով»,- մորը դիմել է Տատյանան։