Բաթումիում ՀՀ քաղաքացին ջրահեղձվել է
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել այսօր` սեպտեմբերի 9-ի առավոտյան: