Հայաստանից 1 շարասյուն մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75- ամյակին նվիրված զորահանդեսին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զորահանդեսին հայկական կողմից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները»,- նշեց Ստեփանյանը:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։