Մեջբերումներ հայտնի գրքերից
Մարդիկ առաջվա պես կգան քո կյանք ու կգնան, և դու նորից կտառապես, և դա շատ լավ է, ես քեզ համար չեմ անհանգստանում...
Աննա Գավալդա «Ես սիրում էի նրան»
Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ...
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
Սարսափելին այն չէ, որ կորցնում ես քունդ, դրանից մարմիդ բնավ էլ չի հոգնում, սարսափելին այն է, որ հետո անխուսափելիորեն վրա է հասնում մոռացումը:
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի: Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ: Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխ սապոգները, ասում են խոսքեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել:
Գուրգեն Մահարի «Ծաղկած Փշալարեր»
Նա լավ էր հասկանում, որ իր կյանքում ոչինչ այլևս փոխել չի կարող, կարող է միայն մոռանալ:
Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»