Առանց ջանքերի հաղթողը
Սրի հանրահայտ վարպետ Ցունահարո Բոկուդենը մեծ նավակով ճամփորդում էր Բիվա լճի վրայով։ Ուղեկիցներից մեկը՝ երիտասարդ ու բռնկում մի սամուրայ, նրան մենամարտի հրավիրեց.
_ Ո՞րն է ձեր դպրոցը,_ քամահրանքով հարցրեց պատանի ֆանֆարոնը։
_ Առանց ջանքերի հաղթողների դպրոցն է,_ հանգիստ պատասխանեց Բոկուդենը։
Մնացած ուղևրորներին չվնասելու նպատակով նա առաջարկեց մենամարտել լճի կենտրոնում գտնվող փոքրիկ կղզյակի վրա։ Երբ նավակը լողալով մոտեցավ կղզյակին, մենամարտերի սիրահարն առաջինը ափ ցատկեց։ Իսկ Բոկուդենը վերցրեց թիակն ու ետ հրվեց ափի քարից։ Նավակը լողալով սկսեց հեռանալ կղզյակից։
_ Առանց ջանքերի հաղթելու դպրոցն այս է,_ ամփոփեց Բոկուդենը, որը չէր ցանկանում զուր տեղն այդ ոչ խեալմիտ մարդու արյունը թափել։
"Ապրելու արվեստը" գչքիվ: