ՌՏՀԴԾ տնօրեն. Թուրքիան Ռուսաստանից 1 միլիարդ դոլարի չափով զենք է պատվիրել
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանից 1 միլիարդ դոլարի չափով զենք է պատվիրել:
Մինչ այդ Ռուսաստանից Թուրքիա զենքի մատակարարումների գումարը պաշտոնապես չի հայտարարվել:
«Այսօր մենք կարող ենք ասել, որ պատվերները գնահատվում են 1 մլրդ դոլար»,-ասել է Շուգաեւը Ecoturk TV-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն: