Սենատոր Իգոր Ղահրամանյանին նշանակել են ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար
ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար է նշանակվել սենատոր Իգոր Ղահրամանյանը, կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:
«Իգոր Նիկոլայեւիչ Ղահրամանյանին նշանակել ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար»,- նշված է փաստաթղթում:
Ղահրամանյանը ՌԴ Դաշնության խորհրդի անդամ է, զբաղեցրել է Դաշնության Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի առաջին փոխնախագահի պաշտոնը: