Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. Մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 009 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 59917 (մեկ օրում արվել է 603 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 6368 անձ (ավելացել է 181-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 3427 անձ, վերջին մեկ օրում 15-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 158 պացիենտ մահացել է (ավելացել է 19-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է: