Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին. Տիգրան Ավինյան
Երեկվանից աշխատում ենք առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձևակերպելու ուղղությամբ: Այս մասին հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք հաշվի ենք առնելու համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարևոր չեն:
Զբոսաշրջության ոլորտում քայլերի պլանավորումն է և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը, նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին»,- ասել է նա: