ԱՄՆ ավելի քան 40 քաղաքների իշխանությունները ցույցերի պատճառով պարետային ժամ են մտցրել
ԱՄՆ ավելի քան 40 քաղաքների իշխանությունները աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ են մտցրել գիշերային ժամերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արիզոնայի նահանգապետ, հանրապետական Դագ Դյուսին որոշել է պարետային ժամ մտցնել նահանգի ողջ տարածքում: Սահմանափակումերն ուժի մեջ կմտնեն այսօր ժամը 20:00-ից եւ կպահպանվեն մեկ շաբաթ:
Նա նշել է, որ ԱԴ ռեժիմի սահմանումը թույլ կտա «կանխել անօրինականությունը, որը նկատվում է երկրի այլ քաղաքներում»:
«Նահանգապետեր եւ քաղաքապետեր, վճռական եղեք»,-ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Արիզոնայից բացի՝ պարետային ժամ է մտցվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բեվերլի Հիլզում, Սանտա Մոնիկայում, Արեւմտյան Հոլիվուդում եւ Սան Հոսեում, Դենեվերում, Օրինջում, Մայամիի քաղաքներում, Ջեքսոնվիլում եւ Օռլանդոյում, Ատլանտայում, Չիկագոյում, Ինդիանապոլիսում, Լուիսվիլում, Դետրոյտում, Մինեապոլիսում եւ Սենտ Պոլում, Կանզաս Սիթիում, Ռոչեսթերում, Ցինցինատիում, Կոլումբուսում, Դեյտոնում, Տոլեդոյում եւ Քլիվլենդում, Փորթլենդում եւ Յուջինում, Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում, Չառլսթոնում, Կոլումբիայում եւ Մերտլ Բիչում, Նեշվիլում, Սիեթլում, Դալասում եւ Սան Անտոնիոյում, Սոլտ Լեյկ Սիթիում, Ռիչմոնդում, Միլուոկիում եւ Մեդիսոնում: