Տեխաս նահանգի Դալաս քաղաքում աղետի ռեժիմ է մտցվել անկարգությունների պատճառով, որոնք սկսվել էին ոստիկանների գործողության հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո
Տեխաս նահանգի Դալաս քաղաքում աղետի ռեժիմ է մտցվել անկարգությունների պատճառով, որոնք սկսվել էին ոստիկանների գործողության հետեւանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Համապատասխան հրամանը ստորագրել եւ իր Twitter-յան էջում է հրապարակել Դալասի քաղաքապետ Էրիկ Ջոնսոնը, փոխանցում է Gazeta-ն:
Փաստաթղթում նշվում է, որ Դալասին այս միջոցառումը կօգնի «հաղթահարել հանցավոր կողոպուտը, վանդալիզմն ու բռնությունը»:
Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցները մայիսի 25-ին ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել էր, որ շնչահեղձ է լինում, բայց իրավակարգի պահապանները դրան ուշադրություն չէին դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Սա ԱՄՆ-ում հարուցել էր զանգվածային ցույցեր եւ անկարգություններ: