Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին
ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին: Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
«Տիկին Հակոբյանը իր հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին, ընդհանրապես արյունաբանական կենտրոն չի գնացել: Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալուց էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով»,- ասել է նա:
Խոսնակը հավելել է, որ այս պահի դրությամբ Աննա Հակոբյանի շփման շրջանակում մեկուսացածներ չկան, նրա վիճակը լավ է, որեւէ սիմպտոմ չունի եւ դրական է տրամադրված: