Ելենա Վորոբեյը վարակվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Վորոբեյը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։
Տեսանյութն՝ այստեղ:
«Այս մասին իմացել եմ երեք օր առաջ… չէի համարձակվում անմիջապես հրապարակում անել, իսկ մեղավորն իմ հիմար վախերն էին։ Նախ՝ չգիտեի՝ ինչպես սա կընդունի հայրս, նա չափազանց զգացմունքային մարդ է»,- նշել է Վորոբեյը՝ հավելելով, որ վարակը, հնարավոր է, բոլորին հոգնեցրել է «սրտխառնոցի աստիճանի»։ Դերսանուին նշել է, որ վիճակը վատացել է երկրորդ օրը. մեջքի հատվածում ցավեր են եղել, իսկ մկանային ցավերի պատ0առով հնարավոր չէր քնել։ Նա հավելել է, որ այսօր իրեն ավելի լավ է զգում, սակայն վիճակն, ակնհայտորեն, կայուն չէ։