Անակնկալ հեքիաթ երեխաներին`հունիսի 1-ին
Հարգելի՛ փոքրեր, մեծեր և բոլո՜ր
Եթե դուք համարում եք, որ ՀՈՒՆԻՍԻ 1-ը նաև ձեր տոնն է, ապա ՀԱՖՆ-ի անակնկալը նաև ձեզ համար է։
* Հարկավոր է ՀՈՒՆԻՍԻ 1-ին, ժամը՝ 14։00-ին, միանալ Հանրային հեռուստաընկերությանը և հետևել, թե ինչպես է ՀԱՖՆ-ն Ա․ Խաչատրյան համերգասրահից ներկայացնում Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը:
Հեքիաթասացի դերում սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ ԹՈԽԱՏՅԱՆՆ է:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ՝
Կարմեն Թոսունյան - ջութակ
Նարեկ Ավագյան - Ֆլեյտա
Հովհաննես Պապիկյան - հոբոյ
Արսեն Գրիգորյան - կլարնետ
Շմավոն Գրիգորյան - Ֆագոտ
Արթուր Հովհաննիսյան - գալարափող
Էդուարդ Հարությունյան - հարվածային գործիքներ