Իրանցի գիտնականները ստեղծել են 55 րոպեում կորոնավիրուսի ախտորոշման թեստային համակարգ․ ԶԼՄ-ներ
Իրանցի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի ախտորոշման համար թեստային համակարգ պացիենտի թքի կիրառմամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
Նորարարությունը, որը մշակվել է «Սալամաթ-յար Բեխեշթ Դայան» ինովացիոն ընկերության կողմից, թույլ է տալիս պարզել կորոնավիրուսային վարակի առկայությունը կամ բացակայությունը 55 րոպեի ընթացքում՝ օգտագործելով պացիենտի թուքը։
Ինովացիոն ընկերության տնօրեն Ամիր Աբաս Էսմայիլ-Զադեն հայտարարել է, որ ներկայում Թուրքիան, Ադրբեջանը, Ռումինիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան հետաքրքրված են կորոնավիրուսի ախտորոշման իրանական թեստային համակարգերը ձեռքբերելու մեջ։
«Մոլեկուլյար ամբողջությունը մշակված է real-time pcr մեթոդով, որը կարող է հայտնաբերել կորոնավիրուսը պացիենտի լորձաթաղանթում ամենակարճ ժամկետում»,-ասել է Էսմայիլ-Զադեն։
Նա հավելել է, որ նորարարությունը թույլ է տալիս անցկացնել անալիզը պարզեցված ռեժիմում, ինչի համար բարդ սարքավորման անհրաժեշտություն չկա։ «Կորոնավիրուսի թեստը կարելի է անցկացնել ինքնուրույն։ Դա տեղի է ունենում Քթի խոռոչից փորձանմուշ վերցնելու միջոցով»,-մանրամասնել է նա։
Էսմայիլ-Զադեն նաեւ նշել է, որ իրանական թեստային համակարգերի ճշգրտություն 2,5-10 անգամ ավելի բարձր է՝ ի տարբերություն ներկրված թեստերի։