Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 21-ը
Կիրակի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խնդրելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ, որից հետո կառավարությունն այլեւս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը, հաղորդում է Reuters-ը։
Տեսակոնֆերանսի ընթացքում Սանչեը հայտարարել է տարածաշրջային կառավարության առաջնորդներին, եր դա կլինի վերջին սահմանափակումը, որը կընդունվի Իսպանիայում կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ։
Շաբաթ օրվա տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 27 125-ի, իսկ վարակվածների թիվը՝ 239229-ի։
Իսպանիան աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայից առավելագույն չափով տուժած երկրներից մեկն է։ Արտակարգ դրության խիստ ռեժիմը սահմանվել է թագավորությունում մարտի 14-ին։ Այդ ընթացքում բնակիչները կարող էին դուրս գալ տնից միայն գնումներ կատարելու համար, իսկ երեխաներին առհասարակ արգելվում էր հեռանալ տնից։ Միայն վերջերս սահմանափակումներն աստիճանաբար մեղմվել էին։