Պուտինն ու օտարերկրյա առաջնորդները կհետևեն Հաղթանակի շքերթին տրիբունայից
Մոսկվայում հունիսի 24-ին կայանալիք Հաղթանակի շքերթի ժամանակ նախագահն ու հյուրերը, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդները, կգտնվեն, ինչպես միշտ, տրիբունայում։ Այդ մասին երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի հարցազրույցում, հաղորդում է vesti.ru-ն։
«Անշուշտ, կլինի նախագահն ու հյուրերը տրիբունայում։ Անշուշտ, կլինեն նաեւ օտարերկրյա առաջնորդներ, իսկ մոդալությունը կլինի, այսպես ասած, համաճարակաբանական․ դա ամենն է, ինչ պետք է ճշտել»,-հայտնել է Պեսկովը։
«Հուսանք, որ արդեն իսկ շքերթի ժամանակ այդ ռեժիմից գրեթե ոչինչ չի մնա»,-հավելել է նա։