Քեյթ Միդլթոնը դատի կտա Tatler ամսագրին
Արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, հայտարարել են, որ պատրաստվում են դատի տալ Tatler հանդեսին Քեմբրիջի դքսուհու քննադատությամբ հոդվածի պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Խոսքը «Եկատերինա Մեծը» հոդվածի մասին է, որը Tatler-ի հուլիս-օգոստոս 2020 համարում է հրապարակվել : Հրապարակման մեջ գրված է եղել, որ Քեյթ Միդլթոնի վրա շատ լրացուցիչ աշխատանք է ընկել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո, ինչի հետեւանքով նա գտնվում է նյարդային պոռթկման եզրին: Նյութում նաեւ հաղորդվում է դքսուհու սննդի իբր խանգարման մասին, ինչի պատճառով նա հյուծված եւ «նիհար է, ինչպես արքայադուստր Դիանան»: Բացի այդ, մանրամասներ են բացահայտվել Քեյթի եւ Սասեքսի նախկին դքսուհու վատ հարաբերությունների մասին:
Քենսինգթոնյան պալատում հերքել են արքայազն Ուիլյամի կնոջ սթրեսային վիճակի մասին տվյալները, իսկ թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նյութը հրապարակումից առաջ չի համաձայնեցվել: Միեւնույն ժամանակ Tatler-ի գլխավոր խմբագիրը պնդում է, որ պալատում իմացել են համարի պատրաստման մասին։