«Զայրացած եմ եւ ինձ համար շատ զզվելի է»․ Քիմ Քարդաշյանին զայրացրել է ԱՄՆ-ում սեւամորթ թիկնապահի մահը
Քիմ Քարդաշյանն ու այլ աստղեր էմոցիոնալ կերպով են արտահայտվել միջադեպի մասին, որը հանգեցրել է 46-ամյա թիկնապահ Ջորջ Ֆլոյդի մահվանը։ Ռեալիթի-շոուի աստղը հայտարարել է ԱՄՆ-ում ռասիզմի մասին։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մինեապոլիսում։ Դրանից հետո բողոքի ալիք է բռնկվել ԱՄՆ 17 քաղաքներում։
Դեպքը մեծ ռեզոնանս է առաջացրել։ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իրեն արդեն երկար տարիներ վրդովեցնում են սեւամորթ մարդկանց սպանության հետ կապված իրավիճակը, որոնք իրականում ոչ մի բանում մեղավոր չեն։ Մաշկի սեփական գույնի պատճառով աստղը միշտ չէ, որ իրեն իրավունք է վերապահել նման դեպքերի մասին դատել, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է։
«Ինչպես ձեզնից շատերը, ես զայրացած եմ։ Շատ զայրացած եմ։ Ես կատաղած եմ, եւ ինձ համար շատ զզվելի է», – գրել է Քիմը Twitter-ում։ Նա ընդգծել է, որ տառապում է՝ տեսնելով այն ընտանիքների տանջանքները, որոնք իրենց սիրելիներին կորցրել են միայն մաշկի այլ գույնի պատճառով։