Իրինա Շեյքն աջակցել է նորաձեւության նախագծին եւ նկարահանվել առանց դիմահարդարման ու ֆիլտրերի
Իրինա Շեյքը նախընտրել է հրաժարվել կոսմետիկայից եւ, շեշտը դնելով բնականոնության վրա, մասնակցել է A Common Thread բարեգործական նախաձեռնությանը: Իրինա դարձել է այս նախաձեռնության ամբասադորը:
Հրապարակված կադրում նա կրում է հատուկ ապարանջան՝ հօգուտ ակցիայի, որի շրջանակներում միջոցներ են հավաքվում պանդեմիայից տուժած նորաձեւության աշխարհի ներկայացուցիչների համար։ Ապարանջանի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների։
Կադրում Շեյքը պառկած է ճերմակ մորթու վրա։ Պոդիումների աստղը կանաչ տոպով է, մազերը գեղեցիկ արձակված են եւ սանրված մեկ ուղղությամբ։