Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն
Վերջին շրջանում բնակչության շրջանում նկատվում է ոչ միայն դեպքերի շատացում, այլև ծանր դեպքերի ավելացում, մարդիկ դիմում են ընտանիքներով։ Այս մասին երեկ՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
«Եթե մի ընտանիքից մեկ կամ երկու դեպք էինք ունենում, հիմա եթե ընտանիքում 6 անձ է, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա եւ հաստատվում է կորոնավիրուսը»,- հայտնեց նա։
Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ իրենց հսկողության տակ է գտնվում 50 մարդ, կան նաեւ ծանր վիճակում գտնվողներ։
Ռուզաննա Դուրգարյանը հայտնեց, որ դրական դեպքերը հսկվում են տեղամասային թերապեւտի կողմից, անընդհատ կապ է հաստատվում հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպքում այցելություն է կատարվում տուն։
«Եթե վատթարացում է տեղի ունենում հիվանդի վիճակում, նա տեղափոխվում է ստացիոնար»,- նշեց նա։