Այդպես էլ չհաջողվեց լուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ ՌՀՍ-3-ի շուրջ. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է որոշել Ռուսաստանի դիրքորոշումը բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչպես նաեւ քննարկել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի՝ ՌՀՍ-3-ի ճակատագիրը, որի շուրջ այդպես էլ չհաջողվեց լուրջ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մի քանի հարց կքննարկենք այսօր. ինչպես միշտ՝ ներքին անվտանգության արդի խնդիրները եւ միջազգային օրակարգը: Ինչ վերաբերում է վերջինին, ապա, իհարկե, մենք վերջապես պետք է որոշենք մեր դիրքորոշումը՝ բաց երկնքի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու հետ կապված: Եվ ՌՀՍ-3-ը, ըստ էության, շուտով կավարտվի, իսկ ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ աշխարհի համար այս կարեւորագույն թեմայի շուրջ բանակցությունները, կարծում եմ, այդպես էլ չհաջողվեց սկսել: Ուստի հարկավոր է խոսել յաս թեմայի շուրջ»,- հայտարարել է Պուտինը շաբաթ օրը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ: