«Jay-Z-ն ամեն ինչ ունի, իսկ մյուսների համար դժվար է»․ ռեփերները խնդրում են իրենց համար ստեղծել կենսաթոշակային հիմնադրամ
Ճգնաժամային ժամանակներում ռեփերները մտածել են իրենց գործընկերների խնդիրների մասին, որոնք մեծ հաջողության չեն հասել բնագավառում։ Swizz Beatz-ը եւ Ice-T-ը հանդես են եկել ֆինանսական դժվարություններ ունեցող տարեց ռեփերների համար հիմնադրամ ստեղծելու օգտին: Նրանց մտահղացմամբ՝ մարդիկ կկարողանան գումար նվիրաբերել նրանց, ովքեր իրենց ստեղծագործության համար միլիոններ չեն վաստակել եւ տարիքի հետ մնացել են առանց աշխատանքի։
«Ռեփերները կենսաթոշակային ծրագիր չունեն։ Նրանցից շատերի համար դժվարին ժամանակներ են։ Ռեփի առաջին սերունդը ձայնագրություններ չի ունեցել, հայտնվել են փողոցներում։ Այդ սերնդի որոշ ռեփերների՝ օրինակ, Jay-Z-ի եւ P. Diddy-ի մոտ ամեն ինչ լավ է: Բայց շատերը դժվարության մեջ են, դրա հետ պետք է հասկանալ, թե ինչ անել»։