Ամերիկուհին իր տատիկի դիակը սառցարանում է պահել հանուն փող ստանալու
Ամերիկուհին մի քանի տարի սառցարանի մեջ է պահել իր տատիկի դիակը հանուն նրա ապահովագրական հաշիվներից փող ստանալու, հայտնում է New York Post-ը:
61-ամյա Սինտիա Բլեքին կալանավորել են ավելի քան 186 հազար դոլար ապօրինի ստանալու մեղադրանքով: Նա այն հանել էր իր տատիկի՝ Գլենորա Դելահեյի հաշիվներից, որը մահացել էր ավելի քան 10 տարի առաջ:
Քննիչները կնոջ մասունքները գտել են Բլեքի տան հարեւանությամբ գտնվող տան սառցարանում: Դրանից հետո նրան մեղադրել են նաեւ հանգուցյալի դիակի անարգման մեջ:
Դելահեյի սոցիալական ապահովագրության հաշիվներից փողը հանելու սխեման սկսել են նրա դուստր Գլենորա Վոլցինգերը եւ նրա համախոհ Գլեն Բլեքը: Դուստրը 2011 թվականին մահացել է, եւ Սինտիա Բլեքը շարունակել է մոր գործը: