Թուրքիայում լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել
Թուրքիայում հունիսի 1-ից լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել, հաղորդում է TourDom.ru-ն:
Անթալիայի լողափերում սկսել են պատրաստվել հանգստի սեզոնին:
Յուրաքանչյուր զբոսաշրջիկից հետո ախտահանման աշխատանքներ կանցկացվեն: Նշվում է, որ տեղը պետք է ազատ մնա առնվազն 20 րոպե: Սրբիչների վրա արեւայրուք ընդունելը կարգելվի:
Բացի այդ, կարգելվի լողափում ծխախոտ եւ կալյան ծխելը:
Դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե սպորտի ինչ տեսակներ կթույլատրվեն:
Թուրքական հյուրանոցները, որոնք հակակորոնավիրուսային սերտիֆիկացում են անցել, կբացվեն հունիսից: