Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, ապաքինվել է ևս 20 մարդ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, ապաքինվել է ևս 20 մարդ:
Արձանագրվել է մահվան 7 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 8927դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 57081 (վերջին մեկ օրում՝ 1039):
Փաստացի այս պահին բուժվում է 5435անձ (մեկ օրում ավելացել է 221-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3317 անձ (վերջին մեկ օրում՝ 20 մարդ):
Ընդհանուր առմամբ, 127 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):