Մոսկվայի կենտրոնում հայը ցանկապատից կախված տղամարդու է գտել
ՌԴ ՔԿ-ն պարզում է տղամարդու մահվան հանգամանքները, որին ցանկապատից կախված վիճակում գտել են Մոսկվայի կենտրոնում: Այս մասին «Մոսկվա» նորությունների գործակալությանն ասել է ՌԴ ՔԿ ԳՔՎ ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
«Տվյալ փաստով քննչական մարմինները ստուգումներ են անցկացնում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները»,-ասել է նա:
Իր հերթին, իրավապահ մարմինների աղբյուրը նշել է, որ Շմիտովի անցումի մոտ Շախտի քաղաքից բնակչի (ծնված 1991 թվականին) մարմին է հայտնաբերվել: Մարմինը գտել է 66-ամյա ՀՀ քաղաքացին:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ մայիսի 28-ին Շմիտովի անցումի մոտ ցանկապատից կախված տղամարդու մարմին է հայտնաբերվել: Մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել՝ կտրվածքներ աջ նախաբազուկի վրա, ներարկման հետքեր, կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներ որովայնի վրա:
Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել խեղդումը: